«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ընկերության բարձրակարգ մասնագետներն իրականացնում են աուդիտներ՝ ISO 19011:2011 ստանդարտի պահանջներով (ներկայացվում են աուդիտի չափանիշներ, աուդիտից ստացված տվյալներ, աուդիտի վկայություններ, աուդիտի եզրակացություն):
22/12/2014
ISO 19001:2011 ստանդարտի պահանջներով իրականացվող աուդիտը որակի, էկոլոգիական, սննդամթերքի անվտանգության և այլ կառավարման համակարգերի գնահատումն է:
Կառավարման համակարգերի աուդիտը նախատեսում է հետևյալ քայլերը՝
աուդիտի ծրագրի մշակում,
աուդիտի անցկացում,
աուդիտի հաշվետվության ձևակերպում,
ըստ աուդիտի արդյունքների ուղղիչ և կանխարգելիչ գործողությունների կատարում: